«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը քննադատել է Իսպաիայի առաջնության 33-րդ տուրի` «Էսպանյոլի» հետ խաղը սպասարկող գլխավոր մրցավար Մատեու Լաոսին: Վերջինս երկրորդ խաղակեսի մեկնարկում կարմիր քարտ ցույց տվեց Խորդի Ալբային, ինչը, ըստ Բուսկետսի, անհասկանալի որոշում էր:
Բրազիլիայի ազգային հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշն ստիպված է եղել ներողություն խնդրել սոցիալական ցանցերում տարածված լուսանկարի համար, որով նա դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը՝ բոլորին կոչ անելով ընդունել այն:
Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ալվեսի հետ կոչին միացել են մի խումբ թենիսիստներ:
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Վիլյառեալին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Արդեն 3-րդ րոպեին Լիոնել Մեսիի փոխանցումից հետո հաշիվը բացեց Նեյմարը: Առաջին խաղակեսում Դոս Սանտոսը վերականգնեց հավասարությունը, սակայն 73-րդ րոպեին Լուիս Սուարեսը դարձյալ առաջ մղեց կատալոնական թիմին: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ դարձյալ աչքի ընկավ Նեյմարը, որն օգտվեց Չավիի փայլուն փոխանցումից:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ժամանակին հրաժարվել է ձեռք բերել Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին, տեղեկացնում է «!l Pais»-ը։
րեկ ներկայացվել է Արգենտինայի հավաքականի նոր մարզահագուստը, որը նախատեսված է Չիլիում 2015 թ. անցկացվելիք «Copa America»-ի համար և պետք է օգտագործվի մինչև 2017 թ.։