Նեյմարի դուբլը եւ Սուարեսի գոլը «Բարսելոնային» դուրս բերեցին եզրափակիչ

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Վիլյառեալին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Արդեն 3-րդ րոպեին Լիոնել Մեսիի փոխանցումից հետո հաշիվը բացեց Նեյմարը: Առաջին խաղակեսում Դոս Սանտոսը վերականգնեց հավասարությունը, սակայն 73-րդ րոպեին Լուիս Սուարեսը դարձյալ առաջ մղեց կատալոնական թիմին: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ դարձյալ աչքի ընկավ Նեյմարը, որն օգտվեց Չավիի փայլուն փոխանցումից: Առաջին խաղում «Բարսելոնան» եւս հաղթել էր 3:1 հաշվով: Մայիսի 30-ին կայանալիք եզրափակիչում «Բարսելոնան» կհանդիպի Բիլբաոյի «Աթլետիկին», որը 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս թողեց կատալոնական «Էսպանյոլին» (1:1, 2:0): Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղեր «Վիլյառեալ» - «Բարսելոնա»՝ 1:3 (առաջին հանդիպում՝ 1:3) Խոնատան Դոս Սանտոս, 39 – Նեյմար, 3, 88, Լուիս Սուարես, 73 Հեռացում՝ Տոմաս Պինա («Վիլյառեալ»), 65 «Էսպանյոլ» - «Աթլետիկ»՝ 0:2 (առաջին խաղ՝ 1:1) Արիս Ադուրիս, 12, Խավյեր Էչերիա, 42






