Բուսկետս. Մատեու Լաոսը սիրում է լինել ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը քննադատել է Իսպաիայի առաջնության 33-րդ տուրի` «Էսպանյոլի» հետ խաղը սպասարկող գլխավոր մրցավար Մատեու Լաոսին: Վերջինս երկրորդ խաղակեսի մեկնարկում կարմիր քարտ ցույց տվեց Խորդի Ալբային, ինչը, ըստ Բուսկետսի, անհասկանալի որոշում էր:
-Առաջին խաղակեսում մենք մրցակցից շատ լավ խաղացինք: Կարմիր քարտի պատճառով երկրորդ կեսում ստիպված էինք ավելի քիչ վերահսկել գնդակ տեղաշարժը, բայց ամենակարևորն այն է, որ երեք միավոր վաստակեցինք:
Ալբայի երկրորդ դեղին քարտն աբսուրդ էր, բայց ես գիտեմ Մատեու Լաոսին, նա սիրում է լինել ուշադրության կենտրոնում,-Բուսկետսի խոսքը մեջբերված է «Football-Espana»-ից:






